Ռյուտե․ «ՆԱՏՕ-ն երբեք այսքան ուժեղ չի եղել»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ

Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել, այսօր Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ դաշինքը զգալիորեն ավելացրել է սպառազինության արտադրության ծավալները։

Դրա հետ մեկտեղ, ըստ դաշինքի ղեկավարի, այդ ծավալները դեռևս բավարար չեն։ «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի կարողանում անհրաժեշտ ծավալի աճ ապահովել և չի կարողանում անհրաժեշտ արագությամբ արդիականացնել ոլորտը», - նշել է Ռյուտեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռյուտեն վաղը կներկայացնի ՆԱՏՕ-ի 2025-ի պաշտպանական ծախսերի զեկույցըԻրանի հարցում մեզ ՆԱՏՕ-ն չի օգնել. ԹրամփՄեծ Բրիտանիան և Թուրքիան հակաօդային պաշտպանության համաձայնագիր են ստորագրել