Ռյաբկով. ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման նոր գաղափարներ լսել

Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկները, այսօր հայտարարել է Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի նախագահ Պուտինի կողմից սահմանված նպատակներին և արտացոլի «տեղում առկա իրականությունը»։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը News.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է ցուցաբերել «կառուցողական երկխոսության» և «Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու» հարցում։

«Այս փուլում ավելի կարևոր է այն, թե որքանով է Վաշինգտոնն ի վիճակի ազդել Կիևի ռեժիմի և նրա եվրոպական հովանավորների որոշումների վրա, որոնք դեռ երազում են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» մասին», - լրատվամիջոցին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցությունները կանգ են առել Իրանի պատերազմի ֆոնին։