Ուկրաինական թաղամասերը՝ ռուսական հարվածներից հետո
Փրկարարներն աշխատում են Ուկրաինայի արևմուտքում գտնվող Խմելնիցկի քաղաքին մարտի 21-ի ռուսական հրթիռային հարվածի վայրում։ Տեղական իշխանությունները հաղորդել են մեկ զոհի ու մի քանի վիրավորի մասին:
Խմելնիցկիին հրթիռային հարվածը համընկել է Ուկրաինայի տարածքով մեկ էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակման հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է 150 ԱԹՍ և հրթիռ, և կրկին կոչ է արել Ուկրաինայի դաշնակիցներին արագացնել կրիտիկական անհրաժեշտ ռազմամթերքի և զինատեսակների մատակարարումները։
Մի մարդ քայլում է հրթիռային հարվածի ժամանակ տուժած բնակելի հատվածի մոտ՝ ավերածությունների միջով:
Փրկարարները որոնում են հարվածից փրկվածներին:
Հրթիռային հարվածը մեծ ավերածություններ է հասցրել, բազմաթիվ պատուհաններ ու դռներ ջարդվել են: