Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Սուխումի

Սուխումիի օդանավակայանը, 30-ը հունվարի, 2025թ.

Ռուսաստանը վերջին երեք տասնամյակում առաջին անգամ վերսկսում է ուղևորատար թռիչքները դեպի Վրաստանից անջատված Աբխազիայի մայրաքաղաք։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայից Սուխումի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել այսօր, իսկ կանոնավոր թռիչքները նախատեսվում է սկսել մայիսին:

Սուխումիի օդանավակայանը չէր գործում 1990-ականների պատերազմից ի վեր, որի արդյունքում Թբիլիսին կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի նկատմամբ։

Վրաստանի կառավարությունն առայժմ չի մեկնաբանել դեպի Սուխումիի օդանավակայան թռիչքների վերսկսումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կավելաշվիլի. մենք պետք է երկիրը միավորենք բացառապես խաղաղ ճանապարհովԱբխազիայի խորհրդարանը չվավերացրեց Ռուսաստանի հետ ներդրումային պայմանագիրըԱբխազիայի նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 15-ին