Կիևի մարզի Բուչայի շրջանում ռուսների գիշերային հարձակման հետևանքով 56 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության, հաղորդել է ДТЭК էներգետիկ ընկերությունը:
«Այժմ շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Իրավիճակը բարդացնում է սառնամանիքը», - ասված է հաղորդագրւթյունում:
Կիևում քաղաքի ենթակառուցվածքի վրա հունվարի 9-ի հարձակումից հետո դեռ առանց ջեռուցման է մնում 50 տուն: Այդ գրոհի հետևանքով ջերմամատակարարումից զրկվել էր ընդհանուր թվով 6 հազար տուն:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը երեկ Գերագույն Ռադայում հայտարարել էր, որ երկրում չեն մնացել ռուսական հարվածներից չտուժած էլեկտրակայաններ:
Այս գիշեր Ուկրաինան գրոհել են ռուսական զինված ուժերի 115 անօդաչու թռչող սարքեր, դրանցից 96-ը չեզոքացվել են, 16-ը, ինչպես հաղորդել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը, հարվածներ են հասցրել 11 վայրերում, այդ թվում՝ Օդեսայի, Խարկովի, Զապորոժիեի և Չեռնիգովի մարզերում, հինգ մարդ վիրավորվել է: