Աս գիշեր ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային: Բնակելի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածից երկու մարդ է զոհվել, ևս առնվազն երկուսը վիրավորումներ են ստացել, հաղորդել է քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը: Վնասվել են տասնյակ շենքեր, այդ թվում՝ մանկապարտեզ և հանրակացարան, ինչպես նաև ենթակառուցվածքներ:
Պոլտավայի մարզի նահանգապետ Վիտալի Դյակովիչը Տելեգրամ ալիքում գրել է, որ մարզի Լուբենի շրջանում ռուսական զորքերի անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վնասվածքներ է ստացել:
Այսօր առավոտյան Խերսոնի մարզի Ֆեդորովկա գյուղի վրա ռուսների անօդաչուների հարձակման հետևանքով զոհվել է 73-ամյա կին, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը: Նրա փոխանցմամբ՝ Խերսոնի Կորաբելնի շրջանում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դի, ամենայն հավանականությամբ՝ տղամարդը մահացու վիրավորվել է գնդակոծությունների հետևանքով:
Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Խարկովի մարզը, զոհեր և վիրավորներ չկան: