Ռուսների հարվածներից նոր զոհեր Զապորոժիեում և Կրամատորսկում

Ուկրաինա - Զապորոժիեին ռուսների հասցրած հարվածի հետևանքները, 23-ը նոյեմբերի, 2026թ.

Զապորոժիեում չգործող մասնավոր կլինիկայի շենքին այսօր ռուսների հասցրած հարվածից երեք մարդ է զոհվել, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը:

Նրա տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ տեղայնացնել:

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է տարհանման ավտոմեքենայի վրա: Զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել է, հաղորդել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն:

Ուկրաինա - Կրամատորսկում հարձակման ենթարկված ավտոմեքենան, 23-ը նոյեմբերի, 2026թ.

Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են ընկել Լոզովայա քաղաքի բնակելի թաղամասեր: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 12 մարդ: Վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր և մասնավոր տներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դիմեր ավանում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 11-իԿիևի մարզում ԱԹՍ հարվածից բնակելի շենք է փլուզվել․ կա առնվազն 2 զոհ