Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին։
«Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Կիևում, մենք տեսնում ենք տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ համատեղ հարվածի նախապատրաստման նշաններ ենք տեսնում: Նշված միջին հեռահարության զենքերը կարող են օգտագործվել նման հարվածի ժամանակ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ի կողմից օկուպացված քաղաքում քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել. նահանգապետԱյսօր հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։
Ուկրաինան հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը և հայտարարել, որ հարվածել է Ստարոբիլսկի տարածքում տեղակայված ռուսական անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումին։