Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին

Ուկրաինա- Ռուսաստանի հարձակումը Չերնիգովի վրա, մայիսի18, 2026թ.

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 17-ը վիրավորվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ իրականացված նոր հրթիռային հարձակման հետևանքով։

Ռուսական բանակի կողմից այսօր առավոտյան իրականացված հրթիռային հարվածների թիրախում է եղել Չերնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը։

Չերնիգովի նահանգապետի տեղակալի պնդմամբ՝ վիրավորներից մեկը անչափահաս է։

Նահանգապետ Վյաչեսլավ Չաուսի տեղեկություններով՝ հարվածի հետևանքով վնասվել են Պրիլուկիի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնն ու հարակից սուպերմարկետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը գիշերը ավելի քան 200 դրոն է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. զոհ և վիրավորներ կանՌուսաստանը գիշերը հարվածել է Օդեսային և ԴնեպրինՀրադադար հայտարարած Ռուսաստանը շարունակել է հարվածները Ուկրաինային. ԶելենսկիՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակումից Նևիննոմիսկում քիմիական գործարան է հրդեհվելԿիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելՌուսական հարվածների հետևանքով Պոլտավայում զոհեր կան