Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ ռուսական զորքերը կշարունակեն մարտնչել Ուկրաինայում այնքան ժամանակ, մինչև Կիևը չընդունի «որոշումներ», որոնք կարող են պատերազմի ավարտին հանգեցնել:
Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, ինչը հայտնի է թե՛ ուկրաինացի, թե՛ ամերիկացի բանակցողներին, ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր՝ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը:
«Հայտնի է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից, նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է», - ասել էր Պեսկովը։
Ռուսաստանի նախագահը հունվարին Կրեմլում ԱՄՆ նախագահի երեք բանագնացների հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն։
Ուկրաինայի առաջնորդն էլ հայտնել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:
«Մենք խոսում ենք մի հարցի մասին, որն ամենաբարդն է, որը դեռևս լուծված չէ», - ասել էր Զելենսկին: