Ռուսական անօդաչու թռչող սարքը Կիևում այսօր կեսօրին հարվածել է Բիզնես կենտրոնի, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է սպանվել, վիրավորվել առնվազն յոթը, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածը հասցվել է Սոլոմյանսկի շրջանի գրասենյակային շենքի հարևանությամբ գտնվող կայանատեղիին։ Հրդեհվել են մեքենաներ և շենքը։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարվածի թիրախը «Ինկոմ» բիզնես կենտրոնն է եղել, որտեղ տեղակայված է նաև տվյալների կենտրոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանը հարվածել է Կիևին և Օդեսային, կան զոհեր և վիրավորներՆախօրեին էլ ռուսական ուժերը հարվածել էին բջջային կապի օպերատորների տեխնիկական և Կիևի տարածքում գործող տվյալների մշակման կենտրոններին։
Այս գիշեր ևս մայրաքաղաք Կիևը հարձակման էր ենթարկվել։ Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել էր նաև Կիևի և Օդեսայի մարզերին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինական անօդաչուները ՌԴ-ում գործարանների են հարվածել, կան զոհեր և վիրավորներՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Օդեսայում էլ հարվածել են փոստային տերմինալի և մասնավոր տան: Մեկ կին զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:
Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչու թռչող սարքերով գիշերը հարվածել է Ռուսաստանի Պերմի երկրամասի, ինչպես նաև Վորոնեժի, Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի արդյունաբերական օբյեկտներին: Կան զոհեր և վիրավորներ: