Ռուսաստանը հայտնում է Ուկրաինային հասցված նոր հարվածների մասին

Մոսկվան հայտնում է Ուկրաինային հասցված նոր հարվածների մասին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկություններով` վերջին 24 ժամերին «ռազմական օդանավերը, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել ուկրաինական մի շարք ռազմական օբյեկտներին, այդ թվում` ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, լոգիստիկ կենտրոններին և «Ֆլամինգո» տեսակի հեռահար հրթիռների արձակման վայրերին»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ խոցված թիրախների թվում են եղել անօդաչու թռչող սարքերի արտադրամասերն ու զինապահեստները։ Հարվածների կոնկրետ շրջանները ռուսական կողմը չի հստակեցնում։

Պաշտոնական Կիևը ռուսական կողմի հաղորդագրությունը դեռ չի մեկնաբանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել