Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր իրականացված հարձակման ընթացքում իր անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սև ծովի Չորնոմորսկ նավահանգիստ ուղևորվող բեռնատար նավին, հայտնում է Reuters-ը։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ նավն օգտագործվել է ուկրաինական բանակին մատակարարումներ իրականացնելու համար։
Ռուսական ուժերը հարվածել են նաև Ուկրաինայի Խարկով քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնին, բաշխման կենտրոնին և լոգիստիկ տերմինալին։ Նախարարության տվյալներով՝ այդ օբյեկտներն օգտագործվել են ուկրաինական զինված ուժերի համար նախատեսված երկակի նշանակության բեռների պահեստավորման և բաշխման նպատակով։
Ռուսաստանի ՊՆ տեղեկությունները անկախ աղբյուրներից ճշտել չի հաջողվել։