Ռուսաստանն այսօր խոստացել է պատասխանել ուկրաինական կողմի հարձակումներին՝ հայտարարելով, որ խոցել է ավելի քան 500 օդային թիրախ՝ հիմնականում անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 10 «Flamingo» հրթիռ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելու փորձը անպատասխան չի մնա Ռուսաստանի զինված ուժերի կողմից, ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ավելի վաղ հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին:
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:
Նախօրեին էլ Ռուսաստանն անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Պոլտավայի մարզում գտնվող գազի արդյունահանման օբյեկտին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ուկրաինական «Նաֆթոգազ»-ը։
Ուկրաինայի հյուսիսային Սումի քաղաքի կենտրոնում էլ ռուսական հարվածի հետևանքով նախօրեին զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 27 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները: