Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր դատապարտել է Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ Կիևի երկու օդանավակայաններին հասցված հարվածները։ Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ակնկալվում է, որ ԱՄՆ բանագնացները կժամանեն մայրաքաղաք՝ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ բանագնացները ժամանել են ՄոսկվաՀաղորդվում է նաև, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանին հասցված բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել, վնասվել են արտադրական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով գործարանի ամբողջ աշխատանքը դադարեցվել է։
«Սա ևս մեկ հարձակում է «Մետինվեստ»-ի քաղաքացիական նշանակության պողպատաձուլական ձեռնարկության վրա և ևս մեկ ապացույց այն բանի, որ Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Ուկրաինայի արդյունաբերական ներուժին», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։