Ռուսաստանը գիշերը հարվածել է Օդեսային և Դնեպրին

Ռուսական հարվածների հետևանքները Օդեսայում, արխիվ

Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա՝ թիրախավորելով Օդեսա և Դնեպր քաղաքները, վիրավորվել են առնվազն11 մարդ, որոնց թվում են երկու անչափաս տղա, այսօր հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները։

Օդեսայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են բնակելի շենքերին, դպրոցին և մանկապարտեզին, Telegram-ում հայտնել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը՝ ընդգծելով երկու վիրավորի մասին:

Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպր քաղաքին ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ 10-ամյա տղա, Telegram-ում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Հանժան։

Ռուսաստանի Ռոստովի հարավային շրջանում գիշերը անօդաչու թռչող սարքեր են խոցվել , այս մասին էլ Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։

Կիրակի օրը ռուս պաշտոնյաները հայտնել են, որ ուկրաինական գիշերային հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, որոնցից երեքը՝ Մոսկվայում, գրում է Reuters-ը՝ ընդգծելով, որ այս տեղեկատվությունը հնարավոր չի եղել ստուգել անկախ աղբյուրներից: Երկու կողմերն էլ հերքում են քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը: