Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապի միջոցով բանակցություններ է վարել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ բարձր գնահատելով երկու երկրների սերտ կապերը էներգետիկայի և այլ ոլորտներում։
Հաղորդվում է, որ Չինաստանի առաջնորդը Ռուսաստանի նախագահին ասել է, որ իրենց երկու երկրները պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների զարգացման «մեծ ծրագիր»։
Սի Ծինփինն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են Պեկինում՝ սեպտեմբերին: