Ռուսական «Ուրալդրոնզավոդ» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության ղեկավար Վլադիմիր Տկաչուկը վիրավորվել է, իսկ նրա վարորդը զոհվել է, երբ նրանց ավտոմեքենան պայթել է Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզում։ Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով արտակարգ ծառայությունների իր աղբյուրին, հայտնել է, որ Վլադիմիր Տկաչուկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։