Ռուսաստանում ուկրաինական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Բելգորոդ, արխիվ

Ռուսաստանի սահմանային Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում Ուկրաինայի կողմից իրականացված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։

Ուկրաինական իշխանությունները նախօրեին հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հարյուրից ավելին՝ վիրավորվել:

Կիևն ու Մոսկվան հայտնել էին, որ Ռուսաստանն այդ հարվածների ժամանակ օգտագործել է իր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը: Մոսկվան հայտնեց, թե դա ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների է արվել:

Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մինսկը հայտնում է, որ Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը 4 տեսակի հրթիռներով, այդ թվում՝ «Օրեշնիկ»-ով հարվածել է ՈւկրաինայինՌուսական հարձակման հետևանքով Կիևում և հարակից շրջաններում չորս մարդ է զոհվելՌուսական ԱԹՍ հարվածի հետևանքով Սումիում զոհ ու վիրավորներ կան ՌԴ-ի կողմից օկուպացված քաղաքում քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել. նահանգապետ