Հրշեջները մարում են հրդեհը Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստում, այրվող տարածքի մակերեսը 82 հազար քառակուսի մետր է, հաղորդում է Ռուսաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը:
ASTRA տելեգրամյան ալիքը պարզել է, որ այրվող պահեստը Ozon առցանց առևտրի հարթակի պահեստից մոտ 350 մետր է հեռու:
Բացի այդ, «անօդաչու թռչող սարքի բեկորներ» են ընկել Օրենբուրգում Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքում, հաղորդել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը:
Ըստ քաղաքապետի՝ ԱԻՆ-ին հաջողվել է օպերատիվ մարել հրդեհը: Ընկերությունը հայտարարել է 300 աշխատակիցների տարհանման մասին:
«Օրենբուրժյե» հատուկ տնտեսական գոտու տարածքում Ozon-ի պահեստը կառուցվել է երկու տարի առաջ, մակերեսը 40 հազար քառակուսի մետր է, և ծրագրվում է այն կրկնակի մեծացնել:
Երեկ էլ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել էին Սամարայի մարզում Ozon-ի պահեստի վրա: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Wildberries-ի պահեստների վրա հարձակումներից հետո «եկել է Ozon-ի հերթը»: