Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսը

Ռուսաստան - Հերթը «Ռոսնեֆտ»-ի մոսկովյան բենզալցակայաններից մեկի մոտ, հուլիս, 2026թ.

Ռուսաստանում բենզինի արտադրությունն ընկել է և հասել մի մակարդակի, որը ծածկում է սեզոնային պահանջարկի շուրջ 65 տոկոսը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր և սեփական հաշվարկները:

Արտադրությունն ընկել է, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով կանգնեցվել է բենզինի երկու խոշորագույն արտադրողների՝ Օմսկի և Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Սարատովի նավթավերամշակման գործարանի աշխատանքը:

Ըստ գործակալության զրուցակիցների՝ երկրին պակասում է օրական 40-45 հազար տոննա բենզին, ինչը ամառային պահանջարկի շուրջ 35 տոկոսն է: Հունիսին դեֆիցիտը 25 տոկոս է կազմել:

Իշխանությունները փորձում են վառելիքի պակասը լրացնել արտահանման արգելքի և ներկրումների օգնությամբ:

Գործակալության աղբյուրներն ակնկալում են, որ հուլիսի կեսերին իրավիճակը կբարելավվի նավթավերամշակման գործարանների աշխատանքի վերսկսման և ներմուծման աճի շնորհիվ, եթե գործարաններին նոր հարվածներ չհասցվեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է ռեկորդային մակարդակիՌուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. «Ռոյթերզ»Ռուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես