Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակեցին ռազմագերիներին, յուրաքանչյուր կողմը՝ 300 ռազմագերի։ Լուրը հաստատում են երկու կողմերը։
Սա փոխանակման երկրորդ փուլն է, այն համաձայնեցվել էր անցյալ ամիս Ժնևի եռակողմ բանակցությունների ընթացքում, որին մասնակցել է Միացյալ Նահանգները։
«Ուկրաինայի պաշտպաններից ևս 300-ը վերադարձել են ռուսական գերությունից», - սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ նրանց թվում երկու քաղաքացիական անձ է եղել։
Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են զինվորները, որոնք դուրս են գալիս ավտոբուսներից՝ ծածանելով Ուկրաինայի դրոշը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել