Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածել են միմյանց, հաղորդվում է զոհերի մասին

Օդեսա, Ուկրաինա, մարտի 28, 2026թ.

Ռուսական ԱԹՍ-երը մարտի 28-ի գիշերը զանգվածային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Մեկ մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել, նրանց թվում երեխա կա։

Մեկ ԱԹՍ է ընկել ծննդատան տանիքին, որի հիվանդներն ու անձնակազմը ավելի վաղ հասցրել էին հեռանալ ապաստարան։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածում բնակելի բազմահարկ շենքին։ Պայթյուններ են հնչել նաև նավահանգստի շրջանում։

Ռուսական բանակը հարձակվել է նաև Կրիվոյ Ռոգի վրա։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Վնասվել է արդյունաբերական օբյեկտ:

Ռուսաստանի Յարոսլավլի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեխա է մահացել, նրա ծնողները ծանր վիճակում հոսպիտալացվել են: Ընտանիքը հարձակման պահին գտնվել է մասնավոր բնակելի շենքերից մեկում։ Յարոսլավլում հարված է հասցվել նաև նավթավերամշակման գործարանին, որտեղ ուժեղ հրդեհ է բռնկվել։

Սամարայի մարզի Չապաևսկում հարված է հասցվել «Պրոմսինթեզ» ձեռնարկությանը, որը զբաղվում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ: Ականատեսները հայտնում են հզոր պայթյունի ալիքի մասին: Պաշտոնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան ։

Հաղորդվում է նաև Մոսկվայի, Լենինգրադի և Ռոստովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գիշերը 17 շրջաններում որսացել են 155 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն դեռևս կարևոր դեր ունի պատերազմը ավարտելու հարցում. Ուկրաինայի ԱԳ նախարար


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալլասը մարտի 31-ին կմեկնի Կիև