Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել , 23-ը հոկտեմբերի, 2026թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիներ են փոխանակել 270-ը՝ 270-ի դիմաց: Ուկրաինայի նախագահն ասել է, որ նրանց մեջ կան ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Մասնավորապես, գերիների մեջ կան Ազգային գվարդիայի անդամներ, այդ թվում՝ «Ազով» բրիգատի զինվորներ, սահմանապահներ, Տարածքային պաշտպանության ուժերի, Ռազմածովային նավատորմի և Օդադեսանտային գրոհային ուժերի ծառայողներ, Պետական հատուկ տրանսպորտային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև ինը քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022-ից:

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել, 23-ը հոկտեմբերի, 2026թ.

Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ազատ արձակվածների մեծ մասը Մարիուպոլում Ուկրաինան պաշտպանած զինվորներ են երկրի տարբեր շրջաններից, որոնցից մի քանիսն «անօրինական կերպով դատապարտվել են Ռուսաստանում»:

Վերադարձածների թվում է նաև հինգ մարդ, որոնք մահացած էին համարվում 2022 թվականի հուլիսին Օլենովկայի հարձակման ժամանակ:

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել, 23-ը հոկտեմբերի, 2026թ.

«Մենք հիշում ենք նրանցից յուրաքանչյուրին և շարունակում ենք փնտրել նրանց բոլորին։ Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք աշխատում են փոխանակման համար։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք մեր զինվորներին, որոնք առաջնագծում են»,- ասել է Զելենսկին:

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել, 23-ը հոկտեմբերի, 2026թ.

Վերջին անգամ Կիևն ու Մոսկվան գերիներ էին փոխանակել այս տարվա օգոսոսի վերջին: