Գիշերը ռուսական զորքերը121 հարձակողական անօդաչու թռչող սարքերով և մեկ «Իսկանդեր» հրթիռով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Թիրախներից մեկը Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքն է եղել, որը հարվածի տակ է արդեն երկրորդ օրը։ Ինչպես Telegram-ում գրել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը, Կրիվոյ Ռոգի մի քանի շրջաններ մնում են առանց էլեկտրաէներգիայի։ Հարվածի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է լուսանկարներ՝ ռուսական հարվածների հետևանքները.
Շաբաթ երեկոյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից հերթական հարձակման հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 130,000 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության Telegram ալիքը:
Օդեսայի իշխանությունները հայտնում են քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին
Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը կոչ է արել մնալ անվտանգ վայրերում։ Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ։