Ռուսաստանի փոխվարչապետը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Բաքու

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Լրատվամիջոցի համաձայն` հոկտեմբերի 13-14-ը նախատեսված այցի ընթացքում Օվերչուկը Բաքվում կմասնակցի Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարական պատվիրակությունների եռակողմ հանդիպմանը։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օվերչուկ․ «Աշխատում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»Մոսկվան ու Բաքուն առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը. Օվերչուկ