«Մերձավոր Արևելքում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի նավթային եկամուտները գրեթե կրկնապատկվել են»,- հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության վերջին տվյալները։
Դրանց համաձայն մարտ ամսին Ռուսաստանը նավթի վաճառքից շուրջ 19 միլիարդ դոլարի եկամոտ է ստացել։ «Եթե փետրվարին Ռուսաստանը օրական 320 հազար բարել նավթ էր արտահանում,ապա մարտին այդ ցուցանիշը գերազանցել է 7 միլիոնի ցուցանիշը»,- տեղեկացնում է գործակալությունը՝ նշելով, որ ռուսական էներգակիրների արտահանման ծավալների աճը տեղի է ունեցել այն բանից հետ երբ ԱՄՆ որոշեց մեղմացներ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը։