Ռուսաստանի նախագահը կմեկնի Չինաստան

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան, սակայն առայժմ չի նախատեսվում, որ այնտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Պեսկովը նաև չի հայտարարել, թե երբ է նախատեսվում Պուտինի այցը Չինաստան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ էր ժամանել Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը կքննարկեն «Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեկինը Թրամփի հետաձգված այցի վերաբերյալ կապի մեջ է Վաշինգտոնի հետԹրամփը մտադիր է հետաձգել իր այցը Չինաստան