Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը ժամանել է Վաշինգտոն՝ քննարկումների

Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը

Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Ներդրումային ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի աշխատակազմի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը քննարկելու։

«Այո, դա բարդ և դժվարին գործընթաց է, բայց յուրաքանչյուր հանդիպում թույլ է տալիս մեզ առաջ շարժվել»,- գրել է նա Տելեգրամում։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուս պաշտոնյային Սպիտակ տուն է հրավիրել նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով բանագնաց Ստիվ Ուիթկոֆը։ Այդ նպատակով Սպիտակ տունը խնդրել է Պետդեպարտամենտին Դմիտրիևին հանել պատժամիջոցների ցանկից, որտեղ նա հայտնվել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո։