Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։
«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2 միլիոն դոլարի վնաս ունենք. «Սպայկա»-ի մեքենաները ՌԴ-ում դեռ արգելափակված ենՍեպտեմբերի 12-ի դրությամբ «Սպայկա»-ի կրած վնասները բեռնատարների արգելափակման պատճառով կազմել էին 2 միլիոն դոլար:
«Սպայկա»-ն չի արձագանքել «Ազատության» գրավոր հարցերին՝ Ռուսաստանում սկսված իրավական գործընթացի, դեպի ՌԴ արտահանումների շարունակակության հետ կապված։