Ռուսաստանի հարձակման հետևանքով Օդեսայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են եղել

Օդեսան՝ ռուսական հարվածներից հետո, դեկտեմբերի 13,2025թ.

Գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումից հետո՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքում և հարակից շրջանում այսօր խոշոր էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի քան 450 անօդաչու թռչող սարքերով և 30 հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա: Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի յոթ մարզերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Մոսկվան 2022 թվականի ներխուժումից ի վեր պարբերաբար ռմբակոծել է Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ինչի հետևանքով ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Օդեսայի և Նիկոլաևի հարավային շրջաններում «զգալի թվով» տներ առանց էլեկտրաէներգիայի են, իսկ Խերսոնի շրջանի ճակատային գծի Ուկրաինայի կողմից վերահսկվող հատվածն առանց էլեկտրաէներգիայի է մնացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երկու զոհ կա. նահանգապետ

Ռուսական կողմն էլ այսօր հայտարարել է՝ Ռուսաստանի Սարատով քաղաքում բնակելի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առանձին հայտարարել է, որ գիշերը խոցել է 41 անօդաչու թռչող սարք, որոնցից 28-ը գտնվել են Սարատովի մարզի երկնքում։