Ռուսաստանի ԳՇ պետը ժամանել է ռազմաճակատ

Վալերի Գերասիմով

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովն այցելել է ուկրաինական ռազմաճակատ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Դատելով գերատեսչության տարածած տեսանյութից՝ Գերասիմովը մարտական գործողությունների գոտի է ժամանել ուղղաթիռով։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայի արևելքում գործող ռուսական զորքերի հարավային խմբավորման հրամանատարական կետում։

«Խորհրդակցության ընթացքում Գերասիմովը լսել է հարավային խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկի զեկույցը», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ․ Ռուբիո