Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի՝ նախորդ շաբաթ կայացված որոշումը, որով ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
«Յաբլոկո»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են այս վճիռը բողոքարկել Գերագույն դատարանի նախագահությունում։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր կուսակցության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հաջի Ալիևը։
«Յաբլոկոն» ընտրարշավից դուրս էր մնացել իշխանամետ «Ռոդինա» կուսակցության բողոքի հիման վրա։ Իշխանամետ գործիչները պնդում էին, որ «Յաբլոկոն» ֆինանսավորում է ստացել արտերկրից։