Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիան հայց է ներկայացրել Սպորտային արբիտրաժային դատարան և վիճարկում է Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի սահմանված պատժամիջոցները։
Սպորտային այս կառույցը հուլիսին հայտարարել էր, որ ուժի մեջ է թողնում ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ արգելքը, որը սահմանվել էր 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։
Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիան պնդում է, որ պատժամիջոցները «քաղաքականացված են»։
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար ռուս մարզիկներին թույլատրվելու է մասնակցել թիմային մրցումներին և որակավորման փուլերին։
Ռուսական կողմի պնդմամբ՝ Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի դիրքորոշումը հակասում է օլիմպիական այլ մարզաձևերի ֆեդերացիաների դիրքորոշմանը։ Օրինակ՝ Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիան և Չմշկասահքի միջազգային միությունը թուլացրել են ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները։