Ռուսաստանը հայտարարում է ուկրաինական նավահանգիստների խոցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ուկրաինական նավահանգիստներում գտնվող մի շարք թիրախներ խոցելու մասին։

«Օրվա ընթացքում գերճշգրիտ սպառազինությամբ և հարվածային անօդաչու թռչող սարքերով Նիկոլաև քաղաքի նավահանգստում երեք բեռնատար նավ է խոցվել, Չեռնոմորսկ քաղաքի նավահանգստում՝ ռազմական բեռների համար նախատեսված լոգիստիկ տերմինալ և ԱԹՍ-ների պահեստ», -հայտարարել է գերատեսչությունը։

Պաշտոնական Կիևը այս տեղեկությունները դեռ չի մեկնաբանել։