Այսօր ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը, ինչի կապակցությամբ օդ են բարձրացվել կործանիչներ, հաղորդել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:
Հայտարարության համաձայն՝ ուղղաթիռը սահմանը խախտել է Կալինինգրադի կողմից, մուտք է գործել Լեհաստանի տարածք մոտ 300 մետր և այնտեղ մնացել 42 վայրկյան:
«Այս միջադեպի բնույթը ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձարկում է մեր հակաօդային պաշտպանության պատրաստությունը», - ընդգծել է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարությունը:
Սեպտեմբերի 13-ի գիշերը լեհ-ուկրաինական սահմանի մոտ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից էսկալացիան «փաստ է դառնում»: Նա նախազգուշացրել էր, որ առաջիկա շաբաթները և ամիսները կարող են դառնալ Մոսկվայի «շատ ինտենսիվ գործողությունների» ժամանակաշրջան:
Հուլիսի 30-ի գիշերն էլ Լեհաստանում ռուսական Х-101 թևավոր հրթիռ էր ընկել: