Ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել ռուսաստանյան Նովոռոսիյսկ քաղաքին: Ըստ տեղի պաշտոնական աղբյուրների՝ զոհվել է առնվազն երկու մարդ։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքի կենտրոնական հատվածը: Պաշտոնյան հաղորդել է նաև երեք վիրավորի մասին:
Կիևը չի մեկնաբանել հարվածները։