Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել, հայտնել է Պրիվոլժսկի երկաթուղու մամուլի ծառայությունը: Առաջին խմբաքանակը 8 հացահատիկային վագոնից է բաղկացած:
Նշվում է, որ մինչև տարեվերջ այս երթուղով նախատեսվում է 30 վագոն հացահատիկ ուղարկել՝ ընդհանուր առմամբ ավելի քան երկու հազար տոննա հացահատիկ:
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Աստանայում հայտնել էր տարանցման արգելքը հանելու որոշման մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին Թուրքիայից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ ՀՀ տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն էր հայտնել:
Նոյեմբերի սկզբին ղազախական հացահատիկով բեռնված գնացքը Հայաստան եկավ Ադրբեջանի տարածքով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, երկկողմ առևտրի Բաքվի որոշումը խաղաղության առաջին նվաճումներից է