Ռուսական հարվածներից Զապորոժիեում զոհ ու վիրավորներ կան

Ռուսական հարվածների հետևանքները Զապորոժիեում, մարտի 17,2026թ.

Ուկրաինայի հարավում Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ուրբաթ օրը հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչությունը։

«Գիշերը ռուսները հարձակվեցին Զապորոժիեի շրջանի վրա։ Նրանք երկու հարված հասցրին՝ ոչնչացնելով տներ», - Telegram-ում գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը՝ հավելելով, որ զոհվել է 30-ամյա մի կին։

Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են 10-ամյա երեխա և 48-ամյա տղամարդ։

Մարտի 20-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 156 գրոհային անօդաչու թռչող սարքերով, որոնցից մոտավորապես 90-ը Shahed անօդաչու թռչող սարքեր էին, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. Կիևի և Վաշինգտոնի բանակցողները շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները շաբաթ օրը կհանդիպեն Միացյալ Նահանգներում՝ բանակցությունները վերսկսելու նպատակով։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները խափանվել էին անցյալ ամիս՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով: