Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ ավիահարվածներից զոհեր կան

Ռուսական ավիահարվածների հետևանքները՝ Օդեսայի նավահանգստում, ապրիլի 22,2026թ.

Գիշերը ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Սևծովյան Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքներին՝ վնասելով նավամատույցները, պահեստները, երկաթուղային ենթակառուցվածքները, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

Կուլեբայի խոսքով՝ Զապորոժիեի հարավային հատվածում կայարանին ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա մեկ զոհ: Հաղորդվում է, որ ռուսական հարվածների հետևանքով ևս մեկ զոհ կա Խարկովում:

Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարվածի հետևանքով Սիզրան քաղաքում երկու մարդ է զոհվել: Այս քաղաքում է գտնվում երկրի լավագույն ռազմաօդային ուժերի դպրոցներից մեկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը. ԶելենսկիՆավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը ուժեղացնում է Կրեմլի պատրանքը, թե հնարավոր է շարունակել պատերազմը. Զելենսկի