Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները, քաղաքում վիրավորվել է երկու մարդ, այս մասին այսօր հայտարարել է մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը։
Հարձակման հետևանքով վնասվել են բարձրահարկ բնակելի երկու շենքեր. ավերվել են բնակարանները, հրդեհներ առաջացել, հայտնում է մարզի նահանգապետը:
Հաղորդվում է, որ հարվածները վնաս են հասցրել նավամատույցին և պահեստային կառույցներին, առաջացրել հրդեհներ, որոնք մարվել են:
Նավահանգիստները շարունակում են գործել:
Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ վերջին շաբաթվա ընթացում չորրորդ անգամ հարվածում են Ռուսաստանի Տուապսե նավահանգստի վրա: Տեղական պաշտոնյաները հայտնում են, որ հարվածների հետևանքով հրդեհ է առաջացել ծովային տերմինալում, տուժածներ չկան: