Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Կիևի մարզի շրջաններից մեկում զոհվել են երեք տարեկան տղա երեխան և նրա տատն ու պապը, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ գիշերվա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել, այսօր հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վերջին ամիսներին Մոսկվան զգալիորեն ընդլայնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ հարձակումները՝ սովորաբար կարճատև ինտենսիվ հարվածների ժամանակ արձակելով բալիստիկ հրթիռների խմբաքանակներ։
Կիևից հյուսիս-արևելք գտնվող Բրովարիի շրջանում հարձակումների հետևանքով ընկած բեկորները վնասել են տներ և մեքենաներ, ինչպես նաև հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, հայտնում է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավարը։
Կիևում գիշերվա հարձակումների հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը:
Ավելի վաղ վարչակազմը հայտնել էր, որ «Կիևում օդային տագնապ է հայտարարվել՝ բալիստիկ հրթիռների կիրառման պատճառով»՝ բնակիչներին կոչ անելով պատսպարվել։