Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում կան զոհեր ու վիրավորներ

Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Կիևի մարզում 10 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել է պաշտպանական արդյունաբերության միջոցառման ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ իր անձնակազմն ավարտել է փրկարարական աշխատանքները մայրաքաղաքից հյուսիս գտնվող վայրում:

«Մենք հազար անգամ ասել ենք, որ պատերազմի այս պայմաններում, նման թշնամու առկայության դեպքում, բացարձակապես անթույլատրելի է մեծաթիվ մարդկանց մասնակցությամբ որևէ զենքի ցուցահանդես անցկացնել, հատկապես բնակելի շենքերի հարևանությամբ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միջոցառումը, որը կազմակերպել էր անօդաչու թռչող սարքերի արտադրողների ասոցիացիան, տեղի էր ունենում մայրաքաղաքի ծայրամասից փոքր հեռավորության վրա գտնվող տարածքում։

Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ միջոցառումը տեղի է ունեցել իրենց իրավասության տակ չգտնվող վայրում, բայց հավելել է, որ ցանկացած նման միջոցառում պահանջում է «առավելագույն անվտանգության միջոցառումներ»։

Կիևի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ռուսլան Օլյինիկը հայտարարել է, որ շաբաթ օրը տարածաշրջանում կհայտարարվի սգո օր։

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 16 մարդ, հայտարարել է նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինը։

Սումիի շրջանում էլ, որը ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, Telegram-ում հայտնել է նահանգապետ Օլեգ Գրիգորովը։