Ուկրաինայի արևելյան Դնեպր քաղաքին ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել՝ վեցը, հայտնում են տարածաշրջանային ռազմական իշխանությունները։
«Դնեպրի վրա գիշերային հարձակման ընթացքում երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել», - տելեգրամյան ալիքում գրել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Վիրավորում ստացածներից հինգը հոսպիտալացվել են, նրանցից երեքի վիճակը ծանր է գնահատվում, հավելել է նա։
Հյուսիսարևելյան Սումիի շրջանին «թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներից» առնվազն վեց մարդ է վիրավորվել, տեղեկացնում են պաշտոնյաները։
Սումիի շրջանի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Մոսկվան Կոնոտոպ և Շոստկա համայնքներում բնակելի թաղամասերի է հարվածել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է նաև Օդեսայի բնակելի թաղամասերին հասցված վնասների մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 273 ուկրաինական ԱԹՍ են խոցել և ոչնչացրել։