Մոսկովյան դատարանը շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության արդարացման հոդվածով, որը 5-ից 7 տարվա ազատազրկում է նախատեսում։
Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանի վճռում, սակայն, հստակեցված չէ, թե հատկապես որ հայտարարությունների համար է Կասպարովի նկատմամբ նման որոշում կայացվել։ Դատավճռում միայն նշված է, որ խափանման միջոցն ուժի մեջ կմտնի նրա ձերբակալության կամ արտահանձնման պահից սկսած։
Կասպարովը բնակվում է արտերկրում և ավելի քան 10 տարի է, ինչ Ռուսաստանում չի եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր քրեական գործ Խոդորկովսկու դեմ