Ռուսական ԱԹՍ-ների հարձակում՝ ուկրաինական նավահանգստի վրա

Ռուսական հարվածների հետևանքները՝ Օդեսայում, ապրիլի 14,2026թ.

Գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզի, այդ թվում՝ Ռումինիայի հետ սահմանին գտնվող Իզմայիլ նավահանգստի վրա, հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները:

Օդեսայի մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարվածի թիրախը տարածաշրջանի քաղաքացիական և տրանսպորտային ենթակառուցվածքներն էին։ Նա նաև հայտնել է, որ Իզմայիլ նավահանգստում վնասվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող նավ։

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան: