Ռուսական անօդաչուն ներխուժել է Լեհաստանի օդային տարածք

Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման AWACS օդանավը, որը ՆԱՏՕ-ն ուղարկելու է Լեհաստան

Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակով ներխուժել է Լեհաստանի օդային տարածք, հաղորդել են լեհ զինվորականները:

Նրանց տվյալներով, չնայած անօդաչուն խոցելու թույլտվությանը, «հաշվի առնելով խաղաղ բնակչության համար պոտենցիալ սպառնալիքը»՝ որոշում է ընդունվել կրակ չբացել, երբ սարքը փոխել է ուղղությունը դեպի արևելք:

Իշխանությունների այդ որոշման մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դժվար է պատկերացնել, թե դա պատահականություն է, այդ իսկ պատճառով մենք ենթադրում ենք, որ դա կանխամտածված ակտ էր», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զալևսկին:

Ուրբաթ օրը Լեհաստանի տարածքում երեք Х-101 ռուսական հրթիռ է ընկել, ինչն ուժեղացրել է մտավախությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածք ընդլայնվելու հնարավորության վերաբերյալ:

Որպես արձագանք հրթիռների միջադեպին՝ ՆԱՏՕ-ն Լեհաստան կուղարկի հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման AWACS օդանավ, երկուշաբթի օրը հայտարարել է փոխնախարար Զալևսկին, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանում ընկած երեք օբեյկտներն էլ ռուսական հրթիռներ էինԼեհաստանում ենթադրաբար ռուսական հրթիռներ են ընկել և պայթել