Գերմանիայի ազգային հավաքականի տնօրեն Ռուդի Ֆյոլլերը 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտի շուրջ քննարկումներն անիմաստ է որակել՝ պնդելով, որ այն միայն վնասում է մարզիկներին։
Միացյալ Նահանգներն այս տարվա աշխարհի առաջնությունը համատեղ կկազմակերպի Մեքսիկայի և Կանադայի հետ, սակայն բոյկոտի վերաբերյալ քննարկումներն առաջացան ԱՄՆ նախագահ Դոնակդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու գաղափարի և հունվարին Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությնների հետ կապված։
Ռուդի Ֆյոլլերը հիշեցրել է իր սեփական փորձը, երբ երիտասարդ ֆուտբոլիստ էր ու մի շարք երկրներ քաղաքական պատճառներով բոյկոտել էին 1980-ին Մոսկվայում, իսկ 1984-ին Լոս Անջելեսում կազմակերպված Օլիմպիական խաղերը։
Գերմանիայի ազգային հավաքականի տնօրենը պնդել է, որ քաղաքական հարցերը չպետք է կրկին ստվերեն ազգային հավաքականի աշխարհի առաջնության ճանապարհը։