Ռուբիոն ընդունել է Ուկրաինա այցելելու Սիբիգայի հրավերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի՝ Կիև այցելելու հրավերը։

Ուկրաինացի պաշտոնյան այս մասին հայտնել է սոցցանցում արված գրառմամբ։

Պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ Ուկրաինայում չի եղել։