Ռուբիոն կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ մեկնելու է Գերմանիա՝ ղեկավարելու ամերիկյան բարձր մակարդակի պատվիրակությունը Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովում, այնուհետև այցելելու է Սլովակիա և Հունգարիա, հայտնում է Պետդեպարտամենտը։

Արդեն չորս տարի ընթացող Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Մյունխենի համաժողովի գլխավոր թեմաներից կլինի, ինչպես նաև Իրանի շուրջ լարվածությունը։

Մյունխենի անվտանգության համաժողովի տարեկան զեկույցում զգուշացվում է, որ Եվրոպան կանգնած է «երկարատև հակամարտության դարաշրջանի» առջև՝ ռուսական ագրեսիայի պատճառով։

Ռուբիոն կմասնակցի փետրվարի 13–15-ը անցկացվող համաժողովին, այնուհետև փետրվարի 15–16-ը կայցելի Բրատիսլավա և Բուդապեշտ։

Սլովակիայում, համաձայն Պետդեպարտամենտի, Միացյալ Նահանգների բարձրագույն դիվանագետը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության համագործակցությանը և միջուկային էներգետիկայի նախագծերին։ Հունգարիայում ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային հակամարտությունների լուծման խաղաղարար ջանքերը։